
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակում տրանսպորտային միջոցների երթևեկությունը այսօրվանից կսահմանափակվի, ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Սահմանափակումները կգործեն չորեքշաբթի ժամը 23:00-ից մինչև հինգշաբթի ժամը 13:00-ն:
Մասնավորապես, սահմանափակվելու է երթևեկությունը Վախթանգ Գորգասալի հրապարակից՝ Մետեխի կամրջի եւ Մետեխի բարձունքի՝ Եվրոպայի հրապարակի ուղղությամբ։
Փոփոխությունները կազդեն նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վրա՝ ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։