
Թբիլիսիի կենտրոնական Հավլաբարի թաղամասում («Գինու վերելք» կոչվող հատվածում) նախօրեին այրվել է պարեկային ոստիկանության ավտոմեքենա:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել անսարք էլեկտրալարը։ Տուժածներ չկան։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-դ հոդվածով (գույքի ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):