
Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում, հատկապես զբոսաշրջիկների համար գրավիչ վայրերում տեղակայված հանրային սննդի կետերում։
Ստուգում անցած 51 սննդի կետերից 12-ում խիստ անհամապատասխանություն է գրանցվել:
Միևնույն ժամանակ ծառայությունը հաղորդում է, որ իրականացված ստուգումների և տնտեսվարող սուբյեկտների հետ անցկացրած խորհրդատվական աշխատանքների արդյունքում իրավիճակը նշանակալիորեն բարելավվել է: Հանրային սննդի կետերում նախորդ տարվա համեմատ խախտումները զգալիորեն նվազել են: