
Թբիլիսիի կենտրոնում՝ Մելիքիշվիլիի պողոտայի նորոգման աշխատանքների շրջանակներում երթևեկությունը 3 օրով մասամբ կսահմանափակվի, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։
Մասնավորապես, հուլիսի 27-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 23:00-ը Վարազիսխևի և Ճավճավաձե պողոտաների խաչմերուկում երթևեկությունը կսահմանափակվի։
Սահմանափակումների պատճառը ջրամատակարարման ցանցի հետ կապված նորոգման աշխատանքներն են։
Թբիլիսիի քաղաքապետարանը տարածած հաղորդագրությամբ հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։