Թբիլիսիի կենդանաբանական այգին սկսում է լայնածավալ քարոզարշավ` փրկելու վայրի կենդանիների վտանգված տեսակներին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Նշվում է, որ քարոզարշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ։ Նախաձեռնող խումբը վաղը՝ հոկտեմբերի 11-ին, նախագիծը կներկայացնի Իլիայի պետական համալսարանի G106 լսարանում:
Թբիլիսիի կենդանաբանական այգու և Իլիայի պետական համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին և 12-ին, ժամը 10:00-15:00-ին նույն վայրում նախատեսվում է անցկացնել նաև «Կենդանիների տեսակների պահպանումն ու հիվանդությունները» խորագրով համաժողով։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն` լեռնային բնակավայրերի կարգավիճակի և պահպանման գործողությունների պլանավորմանն ուղղված հարցեր, տեղի բնակչության ներգրավվածությանն ու վայրի կենդանիների հիվանդությունների թեմաները:
Համաժողովի մուտքն ազատ է: