
Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով:
Երեկոյան ժամերին հեռուստաաշտարակը լուսավորվել է երկնագույն, կարմիր և կանաչ գույներով։
Այսօր Վրաստանի առաջին դեմքերը ևս շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ։ Երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանի ադրբեջանական համայնքի հետ տոնել հարևան երկրի ազգային տոնը»։