
Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
«Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով»,- լուսանկարին կից գրառման մեջ նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության հրապարակման մեջ:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը, ավանդաբար, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար հեռուստաաշտարակը լուսավորում է տվյալ պետության դրոշի գույներով: