
Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ բեմադրությունները։
Բաթումյան հյուրախաղերը գրեթե մեկ ամսով հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։
Բաթումիի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի Մեղադրական եզրակացությունը։ Սա թատրոնի խաղացանկի` վրացերենով միակ ներկայացումն է։ Սեպտեմբերի 30֊ին Հին վրացական վոդևիլները` վերականգնված տարբերակով։
Տոմսերը վաճառքում են։
Վերջերս թատրոնը հյուրախաղերով եղավ Ջավախքում։
Այս մասին`