2022 թվականին Թբիլիսիի հասարակական տրանսպորտի պարկը կհամալրվի նոր ավտոբուսներով ու նոր երթուղիներով։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի կառավարման նիստում քաղաքապետը խոսել է նաև հաջորդ տարվա ծրագրերի մասին։
«Հասարակական տրանսպորտի պարկի թարմացումը կավարտենք 2022 թվականին։ Գնելու ենք 180 միավոր 8 մետրանոց ավտոբուսներ, իսկ հաջորդ տարի նախատեսում ենք գնել 18 մետրանոց 200 միավոր ավտոբուս, սակայն այս փուլում 8 մետրանոց ավտոբուսներ կգնվեն՝ հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելու նպատակով»,- ասել է Կալաձեն։
Կալաձեն նաև հայտարարել է, որ մայրաքաղաքում ոչ մի դեղին երթուղային չի լինի։
«Հասարակական տրանսպորտն ամբողջությամբ կթարմացվի ու կկարգավորվի»,- ասել է քաղաքապետը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր