
Թբիլիսիի մեծահասակների հանրապետական հիվանդանոցը սկսել է ընդունել կորոնավիրուսով հիվանդ երեխաների` կորոնավիրուսային վարակի աճի և այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով:
Երկրում արդեն շրջանառվում է «դելտա» շտամը: Վարակվածների շուրջ 50% -ի մոտ վարակի նոր տեսակն է: Առողջապահության համակարգը մոբիլիզացված է:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միևնույն ժամանակ կարծում են, որ նոր լոքդաունը լուծման տարբերակ չէ, այլ անհրաժեշտ են տեղային սահմանափակումներ, կանոնների խստացում և ինտենսիվ պատվաստում: Կառավարությունը ևս լոքդաունի կողմնակից չէ. օրեր առաջ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ երկրի տնտեսությունը ևս մեկ լոքդաունի չի դիմանա:
Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է շրջանառվում: Ամենօրյա վարակման թվերը մոտենում են չորս հազարի: Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի ավելի քան 410 հազար դեպք, ապաքինվել է ավելի քան 377 հազար մարդ, մահացել ՝ 5 751 -ը: