Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում:
«Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել:
Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական կալանք է կրում, իսկ մնացածն ազատ են արձակվել վարչական տուգանքով կամ էլ պարզապես բանավոր զգուշացումով: Որոշ իրավախախտների գործի քննությունը հետաձգվել է:
Մենք նաեւ ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունն արդեն սկսել է ուսումնասիրել հունիսի 20-ի հանրահավաքում իրավապահ մարմինների աշխատակիցների (ներառյալ լրագրողներին) իշխանության հնարավոր իրավախախտման փաստերը: Նշված իրավապահները այլևս ընդգրկված չեն հանրահավաքների ընթացքում օրենքի պաշտպանության և անվտանգության հարցում», — գրված է հայտարարության մեջ: