
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 18 մետրանոց ավտոբուսների գնման շուկայի ուսումնասիրությունը կավարտվի ապրիլի 27-ին, իսկ մրցույթը կհայտարարվի մայիսին։
Նախնական հաշվարկներով՝ 160 ավտոբուսի արժեքը կկազմի 245 մլն լարի (յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 1,5 մլն լարի)։
Ըստ Կալաձեի՝ 18 մետրանոց ավտոբուսների ներդրումը նախատեսվում է փուլ առ փուլ. 2024 թվականի ընթացքում կներդրվի 50, իսկ մնացածը՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում։
Քաղաքային իշխանության ղեկավարը նշել է՝ միաժամանակ մրցույթ է հայտարարվել Թբիլիսիի օդանավակայանի հարևանությամբ 18 մետրանոց ավտոբուսային բազայի նախագծման և կառուցման համար։ Կալաձեի խոսքով, ավտոբուսային բազայի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։