
Սեպտեմբերի 15-ից Թբիլիսիում կվերաբացվեն վերջին 6 ամիսների ընթացքում համաճարակի պատճառով փակված գրադարաններն ու մեդիադարանները:
Վերաբացումից հետո հաստատությունները կգործեն Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից տրված խորհրդատվությունները հաշվի առնելով:
Խորհրդատվությունների համաձայն՝ գրադարաններ մուտք գործել հնարավոր կլինի միայն թերմոսքրինինգ անցնելուց հետո: Գրադարանում գտնվելու ժամանակ պարտադիր է լինելու դիմակն ու սոցիալական հեռավորության պահպանումը:
Գրադարանի աշխատակիցները պարտավոր են հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել հիգիենայի մյուս կանոնները: Գրադարաններում արգելվում է խմբային աշխատանք իրականացնել:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բացվում են նաև կինոթատրոնները: