
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ Թբիլիսիի ողջ մասշտաբով վաղվանից կփակվեն մանկապարտեզները:
Կալաձեի խոսքով՝ սահմանափակումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչև վիրուսի հետ կապված իրավիճակը չհանդարտվի:
«Մանկապարտեզում դասապրոցեսը սկսել էինք, սակայն կարճ ժամանակահատվածում ստիպված եղանք փակել մինչև 40 մանկապարտեզ: Վաղվանից մանկապարտեզներն ամբողջովին կփակվեն, մինչև իրավիճակը չհանդարտվի»,- հայտարարել է Կալաձեն:
Միաժամանակ, մանկապարտեզները կշարունակեն երկու շաբաթը մեկ անգամ սնունդ ուղարկել երեխաների ընտանիքներ: