
Այսօր՝ մայիսի 13-ին, առավոտյան թեժ ցույցերից, ուսանողական երթերից և խորհրդարանի մոտ չդադարող բողոքի ալիքից հետո, Ռուսթավելի պողոտայում կրկին բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում։
Այսօր երեկոյան ևս հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքի»։ Տեղում աշխատում էր «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Ընդգծենք. Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ այսօր աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։
Ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորև՝