
«Մրցույթն ավարտվել է և շուտով Թբիլիսին 220 նոր ավտոբուս կստանա», — կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Խոսքը 8 մետր երկարությամբ ավտոբուսների մասին է, որոնք հագեցված են ժամանակակից ստանդարտներով, ներկառուցված ջեռուցման, օդորակման և օդափոխման, ինչպես նաև ձայնային, վիդեո մոնիտորինգի համակարգերով, USB լիցքավորիչով և WiFi մոդեմով», — ասել է Կախա Կալաձեն:
Ըստ նրա, ավտոբուսները նախատեսված են 53 ուղևորի համար և հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: