Թբիլիսիի անշարժ գույքի շուկան․ նոր տվյալներ

Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում 2024 թվականի հուլիսին իրականացվել է 3 հազար 435 գործարք, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի հուլիսի տվյալներից։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «TBS Capital»-ը։

Ըստ տեղեկության՝ 2024 թվականի հուլիսին վաճառված նոր բնակարանների թիվը կազմել է 665, ինչը 3,1 տոկոսով ցածր է 2023 թվականի հուլիսի ցուցանշից։

Հին բնակարանների շուկայում, ըստ հետազոտության, կատարվել է 2 հազար 770 գործարք, ինչը տարեկան 4,5 տոկոս աճ է նշանակում։

Նոր բնակարանների վաճառքի միջին գինը տարեկան կտրվածքով աճել է 8,5 տոկոսով, ամսական՝ 7,5 տոկոսով։ Ինչ վերաբերում է հին բնակարաններին, ապա արձանագրվել է տարեկան 2 տոկոս և ամսական 1,2 տոկոս աճ։

2024 թվականի հուլիսին վաճառված բնակարանների ընդհանուր ծավալում ամենամեծ քանակը (45 տոկոս) պահպանել են 50-ից 75 քմ մակերեսով բնակարանները, ինչը 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։ Ավելի քան 125 քմ մակերեսով բնակարանների քանակը կազմել է 4 տոկոս, ինչը 2023 թվականի հուլիսի համեմատ 1 տոկոսով պակաս է։