Թբիլիսիի անապահով թոշակառուները դեղորայք գնելու նպատակով կստանան 500 լարիի աջակցություն

Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով թոշակառուները տարեկան կստանան 500 լարի (մոտ 160 դոլար) արժողությամբ օգնություն՝ վաուչերի տեսքով։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ այս վաուչերով հնարավոր կլինի գնել ընտանեկան բժշկի կողմից նշանակված դեղորայքը։

«40 հազար սոցիալապես անապահով թոշակառուներ կօգտվեն այս ծրագրից»,֊ ասել է Կալաձեն՝ հավելելով, որ ծրագրի բյուջեն կկազմի 10 մլն լարի (մոտ 3 200 000 դոլար)։

Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից։

Տիրուհի Համազարյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր