Հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թբիլիսիում վարձավճարն աճել է 120 տոկոսով, նշված է TBS Capital-ի հետազոտության մեջ։
Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին 1 քմ-ի համար վարձակալության գինը 11,2 ԱՄՆ դոլար է։
Հետազոտության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի տվյալներով, տարեկան կտրվածքով ամենաշատը բարձրացել է Դիդի Դիղոմում՝ 158 տոկոսով, որին հաջորդում է Իսանին՝ 146 տոկոսով, իսկ 3-րդ տեղում Սամգորին է, որտեղ վարձակալության գինը, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 143 տոկոսով։