2019 թվականին մայրաքաղաք Թբիլիսիի ամանորյա զարդարանքի՝ տոնածառի, լուսավորման սարքավորումների համար ավելի քան 3 մլն լարի (մոտ 1 մլն դոլար) կծախսվի:
«Թբիլիսերվիս խմբի» կողմից հայտարարված 3 տարբեր մրցույթներում հաղթել է իտալական IDO SRL ընկերությունը, որից Թբիլիսիի քաղաքապետարանը 2018 թվականին արդեն գնել էր 2 մլն լարի արժողության տոնածառի լույսեր և լուսավորման այլ սարքավորումներ:
Այս տարվա իտալական տոնածառը կարժենա 1 մլն 100 հազար լարի, իսկ լուսավորման սարքավորումները և էլեկտրական լամպերը՝ ավելի քան 1,5 մլն լարի:
Բացի երեք մրցույթներից, որոնցում հաղթել է իտալական ընկերությունը, «Թբիլիսերվիս խումբը» մրցույթ է հայտարարել նաև այլ լուսավորումների և դեկորացիաների անցկացման համար, որոնցից մեկի արժեքը կազմում է 467 000 լարի, իսկ մյուսինը՝ 477 000 լարի: