
Թբիլիսիի քաղաքապետարանը 8,6 մլն լարի կծախսի Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու համար, նշված է Վրաստանի պետական գնումների գործակալության կայքում ներկայացված փաստաթղթում:
Դատելով ներկայացվածից՝ նախատեսված միջոցառումները շատ չեն տարբերվում նախորդ տարվանից, սակայն բյուջեն 2,1 մլն լարիով ավելի է. անցած տարվա համար նախատեսված էր 6,5 մլն լարի։
8,6 մլն լարիի մեծ մասն ուղղվելու է Օրբելիանի հրապարակի տարածքում «Ամանորյա գյուղ»-ի կազմակերպմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը մի քանի վայրերում կանցկացվեն համերգներ, թատերական ներկայացումներ, տոնավաճառներ, կգործեն սահադաշտը և բացօթյա կինոթատրոնը։
Ամանորի գիշերը Առաջին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա համերգ։
Ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է գնումներ կատարել պարզեցված եղանակով, առանց մրցույթների։