
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր ֆեյսբուքան էջում խոսել է քաղաքի ամանորյա լուսավորման մասին:
«Մեր քաղաքի տոնածառն ամենայուրօրինակն է լինելու»,- ուղիղ եթերում վստահեցրել է նա:
Կալաձեն քաղաքացիների ներողամտությունն է հայցել լուսավորման համակարգը տեղադրելու ընթացքում կասեցված երթևեկության համար ու հրավիրել դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու պաշտոնական արարողությանը:
Հիշեցնենք, քաղաքի այս տարվա ամանորյա լուսավորման համար քաղաքապետարանը որոշել է ծախսել ավելի քան 1 մլն դոլար: Լուսավորումներն ու տոնածառը ձեռք են բերվել իտալական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում:
Posted by Kakha Kaladze კახა კალაძე on Saturday, December 7, 2019