Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, Ամանորի կարգախոսը կլինի «Խաղաղության քաղաք»։ Թբիլիսիի Ազատության հրապարակում արդեն տեղադրվում է համապատասխան գրություն, որը կդառնա ամանորյա զարդարանքի մի մասը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այս տարվա ամանորյա կարգախոս է ընտրվել «Խաղաղության քաղաք»-ը, քանի որ խաղաղությունն այլընտրանք չունի, և դա բոլորի միասնական ցանկությունն է։
«Շատ կարևոր է, որ այսօր երկրում խաղաղություն լինի։ Մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի վրաց ժողովրդի շահերը միշտ պաշտպանվեն, երկրում լինի խաղաղություն և տնտեսական զարգացում»,- ասել է քաղաքապետը:
Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը մոտ 5 մլն լարի կծախսի