Թբիլիսիի «Radisson Blu Iveria» հյուրանոցում մեկնարկել է ամենամյա «Ամանորյա ձմեռային տոնավաճառ-2018»-ը, որին մասնակցում է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Ավանդույթ դարձած այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններ, մասնակվոր ընկերություններ, մամուլի միջոցներ եւ այլն:
Վրաստանում ՀՀ դեսպանության «Radisson Blu Iveria» հյուրանոցի տաղավարը առաջարկում է զգալ հայկական մշակույթի շունչը, գնել հայկական արտադրության ապրանքներ: Կոնյակ, գինի, սուջուխ, բաստուրմա, թեյեր, հյութեր ու ջեմեր, շոկոլադ ու քաղցրավենիք: Տոնավաճառին մի քանի տասնյակ հայկական ապրանքանիշով էր ներկայանում Հայաստանը: