Թբիլիսիի սակրեբուլոն ձայների մեծամասնությամբ հաստատել է մայրաքաղաքի մունիցիպալիտետի բյուջեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն, 2023 թվականի մայրաքաղաքի բյուջեն կազմում է 1 մլրդ 632 մլն լարի, որը ֆինանսների նախարարությունից ստացված տրանսֆերտի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկի հետ միասին կազմում է 1 մլրդ 800 մլն լարի:
Ինչ վերաբերում է ծախսային մասին, ապա, ըստ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի՝ ենթակառուցվածքների համար նախատեսված է 515 մլն լարի, իսկ առողջապահության և սոցիալական խնամքի համար՝ 500 մլն լարի:
Շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված է 198 մլն լարի, տրանսպորտի սուբսիդավորումը` 286 մլն լարի է, համատիրությունների ֆինանսավորումը` 39 մլն լարի, իսկ մունիցիպալ այգիներինը` 171 մլն լարի: Վթարային շենքերի ամրացման և փոխարինման ծրագրերի արժեքը կազմում է 32 մլն լարի, իսկ անցումային ծրագրերի համար նախատեսված է 115 մլն լարի։