Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր քաղաքի կառավարման նիստին գնահատել է անցած տարին և մունիցիպալիտետի աշխատանքը:
Մայրաքաղաքի ղեկավարը խոսել է առաջիկա տարվա բյուջեի և պլանավորած ծրագրերի մասին:
«Այս տարվա բյուջեն նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ ավելացել է 66 մլն լարիով, սակայն հատկանշական է, որ 2019 թվականի սկզբին բյուջեն կգերազանցի 1 մլրդ լարին: 327 մլն․ լարի կհատկացնենք սոցիալական և առողջապահական ծրագրերին: Սա նախորդ տարվա համեմատ 20 մլն-ով ավելի է: Բյուջեի 38 տոկոսից ավելին՝ 357 մլն լարի, կազմում է ենթակառուցվածքային ծրագրերին ուղղված գումարը, սակայն սրան, ինչպես հայտնի է, 2019 թվականին ևս կավելանա գումար և ընդհանուր առմամբ 430 մլն լարի կծախսվի ենթակառուցվածքային ծրագրերի և բարեկարգման ուղղությամբ»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում Rustavi2-ը: