Թբիլիսիի 104 հայկական դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է շրջանավարտներին

Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին:

«Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրում է դպրոցի տնօրենը:

«Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզնից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր»,- գրել է Մարինա Արշակյանը:

Տեսանյութը՝