
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Թբիլիսիում առկա 10 ընտրատարածքներից 5-ում իշխող կուսակցության կողմից աջակցություն ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին է առաջատար, մնացած 5-ում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Մթածմինդայի, Վակեի, Սաբուրթալոյի, Չուղուրեթիի և Դիդուբեի ընտրատարածքներում ամենաշատ ձայներ է հավաքել Սալոմե Զուրաբիշվիլին: Կրծանիսիում, Իսանիում, Սամգորիում, Նաձալադևիում և Գլդանիում ՝ Գրիգոլ Վաշաձեն:
Հատկանշական է, որ երկու թեկնածուների հավաքած ձայները նշված ընտրատարածքներում չեն գերազանցում 50 տոկոսը: