Georgian airways ավիափոխադրողն այսօր իրականացնում է Թբիլիսի-Երևան-Մոսկվա չարտերային թռիչքը։Ընկերությունը համագործակցում է Aircompany Armеnia գործընկեր կազմակերպության հետ` պանդեմիայից հետո առաջին անգամ։ Նման չվերթներ առաջիկայում կլինեն թե ոչ` դեռևս հայտնի չէ։
ՌԴ-ն Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցրել է 2019-ի հուլիսին, այս ընթացքում երկրների միջև օդային կապն ապահովվել է երրորդ երկրների միջոցով։
2020-ին Վրաստանը փակեց սահմանները օտարերկրացիների համար, բոլոր ուղղություններով դադարեցրեց ավիահաղորդակցությունը։ Վերջերս կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց կանոնավոր չվերթների արգելքը մինչեւ հունվարի 31։
Արտերկրից հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիներն 8 օր պետք է ինքնամեկուսանան։ Եթե վերադարձի պահին քաղաքացին թեստի դրական եզրակացություն չունի (ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում արված), ինքնամեկուսացումը կտևի 12 օր։ Եթե ինքնամեկուսացման պայմաններ չունի, նրան կտեղափոխեն կարանտինային գոտի։