
Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երկաթգծի վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Տեղեկացնում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ը:
Երթուղին սպասարկող «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի վաղ հայտնել էր, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի կուտակման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024 թվականի մայիսի 26-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները:
Հիշեցնենք. Հայաստանի Հանրապետության Ալավերդի քաղաքի տարածքում Դեբեդ գետը մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը դուրս է եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 (Հայաստան-Վրաստան) միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհին մինչ այժմ սահմանափակումներ են գործում: