Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Ինչը նշանակում է դադարեցնել ավիաընկերության գործունեությունը:
Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ը 2021 թվականի հուլիսի 6-ից սկսել էր Georgian Airwais-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթներ իրականացնել նաև Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով։
Քաղավիացիան ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։ Ըստ գործակալության՝ ընկերության բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի Վրաստանի քաղաքացուն։
Հայտնի է, որ Myway Airlines-ըն այսօր 100%-ով պատկանում է Նիդերլանդներում գրանցված Flash Aviation ընկերությանը, թեև մինչև 2021 թվականի օգոստոսն ավիաընկերության բաժնետոմսերի 11%-ը պատկանում էր Վրաստանի քաղաքացի Ռատի Բակուրաձեին:
Հարկ է նշել՝ օրեր առաջ էլ հայտնի դարձավ նաև, որ Թբիլիսի-Երևան, ինչպես նաև Բաթումի-Երևան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթներ իրականացնող Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունն է սննկացել: