
«Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» պետական ՍՊԸ-ն, որի 100 տոկոսանոց բաժնեմասը պատկանում է Թբիլիսիի քաղաքապետարանին, 2020-2022 թվականներին մայրաքաղաքի բյուջեից 265 մլն լարի աջակցություն է ստացել։
Այս տեղեկությունն առկա է ֆինանսների նախարարության պատրաստած հարկաբյուջետային ռիսկի փաստաթղթում, որտեղ նշվում է, որ գումարը հատկացվում է տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, քաղաքային ուղեւորափոխադրումների շարժակազմի արդիականացման ու վերակառուցման ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
Ընկերության հիմնական գործունեությունը Թբիլիսիում ավտոբուսի, մետրոյի և ճոպանուղու տրանսպորտի ծառայություններն են և Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական սահմաններում կայանատեղիների կառուցումը։
«Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն Վրատանում ամենաշատ աշխատող ունեցող պետական ընկերությունների տասնյակի մեջ է։ 2021 թվականի վերջի դրությամբ այս ընկերությունում աշխատել է 6 հազար 496 մարդ։