
Ավտոճանապարհների վարչությունը 12 միլիոն դոլարի մրցույթ է հայտարարել, որով նախատեսվում է փոփոխել և արդիականացնել Ռուսաստանի Դաշնության սահմանից Թբիլիսի մուտք գործող ճանապարհի Թբիլիսի-Նատախտարի ճանապարհահատվածը։
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ ներկայումս գործող երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհը չի կարող բավարարել միջազգային և տեղական պահանջարկը, ինչի պատճառով անհրաժեշտ է կատարել տեխնիկատնտեսական և ինժեներական ուսումնասիրություններ այս հատվածի ամբողջական վերականգնման համար։
Նախագծի համաձայն՝ այս ճանապարհը կարող է օրական սպասարկել 40 հազար մեքենայի, մինչդեռ հիմա օրական երթևեկում է 72 հազար մեքենա։