ԱՄՆ Պետդեպարտամենտը «Ամերիկայի ձայն»-ին տված մեկնաբանության մեջ արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր օդային հաղորդակցության վերականգնմանը:
Հաղորդագրության համաձայն՝ դա պատժամիջոցների սպառնալիք կդառնա այն ընկերությունների համար, որոնք վրացական օդանավակայաններում կսպասարկեն ռուսական ընկերություններին:
«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք»,- նշել են Պետդեպարտամենտից:
Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ողջ արևմտյան հանրությունը հեռու է մնացել Ռուսաստանի դաժան ռեժիմից, և այժմ ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները ընդլայնելու:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին ընդդիմանալու համար օրերս գովաբանելով Վրաստանի կառավարությանը, ասել էր, թե Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը: Նա նաև ընդգծել էր նաև Վրաստանի և ՌԴ-ի միջև ուղիղ չվերթների վերսկսման հարցը:
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
Նոր սկանդա՞լ. հրապարակվել է Աբաշիձե-Կարասին զրույցի ձայնագրությունը