Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Միլան թռչող Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է:
Ըստ ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության՝ ինքնաթիռի և նավիգացիոն թիմի հաղորդակցության մեջ «աննշան սխալ է եղել»։
Ինքնաթիռն օդ է բարձրացել Թբիլիսիի օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 12:06-ին և գրեթե մեկ ժամ կատարել է առնվազն տասը պտույտ, և ժամը 13:22-ին հաջողվել է վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքը կրկին կիրականացվի տեխնիկական անսարքությունը վերացնելուց հետո։