
Վաղը՝ մայիսի 15-ին, չորս եվրոպացի նախարարներ կայցելեն Թբիլիսի՝ քննարկելու Վրաստանի ընթացիկ իրադարձությունները, այդ թվում «գործակալների մասին» օրենքը։
ԵՄ և ՆԱՏՕ անդամ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վրաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ի առավոտյան տեղի կունենա Մերձբալթյան երկրների ու Իսլանդիայի ԱԳ նախարարների ու Վրաստանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը։
Ընդգծենք՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ այսօր աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։