Վրաստանի մայրաքաղաք է հասել 18 մետրանոց ավտոբուսների նոր խումբը։ Ավտոբուսների շնորհանդեսը տեղի է ունեցել Եվրոպայի հրապարակում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր ելույթում խոսել է մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականության մասին։
Նրա խոսքով, հիմնական ուղղություններից է մայրաքաղաքի ավտոբուսային երթուղու ամբողջական նորարարացումը։
«Այսօր մայրաքաղաքի բնակչությանը ցանկանում ենք ներկայացնել տեղ հասած 25 միավոր նոր ավտոբուսներ, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Թբիլիսիում կլինի 100 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Հիմնական նպատակն է բոլորին հասանելի դարձնել հասարակական տրանսպորտը, որպեսզի մայրաքաղաքում երթուղային տրանսպորտով տեղաշարժը լինի անվտանգ և արագ։
Մենք նաև ակնկալում ենք ավելացնել ևս 100 միավոր 18 մետրանոց ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ, բնակչությանը կսպասարկի 200 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Այս նախագիծը կավարտվի մինչև հաջորդ տարեվերջ»,- ասել է Կախա Կալաձեն։