«Վրաստանի Երկաթուղիներ»-ը հայտարարում է որի տեխնիկական պատճառներով սեպտեմբերի 4-ին և 5-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող թիվ 806/805 JRS (Stadler) գնացքի փոխարեն ուղևորափոխադրումներ կիրականացվեն JRT տիպի գնացքով։
Մարդատար վագոնների տարբեր տարողունակության պատճառով ուղևորներին լրացուցիչ կսպասարկի հարմարավետ երկհարկանի ավտոբուս։
Բացի այդ, նշվում է, որ սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 15-ը նույն տեխնիկական պատճառով չեղարկվել է 806/805 համարի գնացքի տեղաշարժը։
Ուղևորներին կփոխհատուցվի չեղարկված ուղևորափոխադրումների տոմսի արժեքի 100 տոկոսը, աստիճանաբար՝ 30 օրվա ընթացքում։