
Ըստ «Վրացական երկաթուղիներ» ընկերության հաղորդագրության՝ լրացուցիչ երթուղիներ են նախատեսվում դեպի Բաթումի։
Հունիսի 14-ից սեպտեմբերի 15-ը Թբիլիսիից Բաթումի գնացքը կշարժվի ժամը 10:25-ին, իսկ Բաթումիից Թբիլիսի՝ ժամը 17:15-ին։
Նաև ավելացվել են գիշերային երթուղիները: Հունիսի 16-ից սեպտեմբերի 15-ը Թբիլիսիից Բաթումի գնացքը կմեկնի ժամը 00:35-ին, իսկ Բաթումից Թբիլիսի՝ 00:45-ին: