Հունվարի 18-ին անհայտ անձինք ներխուժել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սերգեյ Միրզոյանի բնակարան, վերջինիս ծեծի ենթարկել և թալանել:
3 դիմակավոր անձինք 92-ամյա վետերանին ծեծի են ենթարկել, կապել ոտքերն ու ձեռքերը, կպչուն ժապավենով փակել բերանը: Նրանք Միրզոյանի տնից տարել են 750 լարի, 5 շիշ հայկական կոնյակ, հնաոճ իրեր, սեղանի շքեղ ժամացույցը և բյուրեղյա լապտերներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը սոցիալապես անապահով է: Թոշակը և օգնությունը նա տարիներով է հավաքել: Նրա խոսքերով ,դա «Սև օրվա» համար հավաքված գումար էր, որից ոչինչ չի մնացել:
Սերգեյ Միրզոյանի բնակարանից 500 մետր հեռավորության վրա՝ Գորգասալիի պողոտայում են գտնվում ՆԳ նախարարության և գլխավոր դատախազության շենքերը:
Շենքի առաջին հարկում երեք բանկ կա, որոնք ունենք տեղադրված տեսախցիկներ: Վերցված է արդյոք այս տեսախցիկների տեսագրությունը, անհայտ է: Հարձակումից 10 օր անց ծերունու գործը դեռևս բացահայտված չէ: Փոխանցում է Ռուսթավի 2-ը: