Թատրոնի գործիչների բողոքը նոր փուլ է թևակոխում

Թատրոնի ոլորտի ներկայացուցիչներն անցնում են բողոքի նոր փուլի՝ գործադուլի հաջորդ քայլը թատրոնը փողոց դուրս հանելն է։ Բացի այդ, ըստ նրանց, պահանջների ցանկը կընդլայնվի՝ ներառելով «այն ամենն, ինչն անհրաժեշտ է իսկապես ժողովրդավարական երկիր կառուցելու համար»։

Թատրոնի գործիչներն իրենց բողոքի մանիֆեստը հնչեցրել են Աղմաշենեբելի պողոտայի «Նոր թատրոն»-ի մոտ տեղադրված բեմից։ Նրանք հայտարարություններ են ընթերցել՝ հաջակցություն բերման ենթարկվածների։

«Նոր թատրոն»-ը («Ախալի թեատրի») գրեթե երկու ամիս է, ինչ ներկայացումներ չի բեմադրում։ Թատերախմբի դերասան Անդրո Ճիճինաձեն մի քանի տասնյակ ցուցարարների թվում է, որ ձերբակալվել են դեկտեմբերին՝ եվրոպամետ ցույցերի ընթացքում:

«Նոր թատրոն»-ի և մի շարք այլ արվեստագետներ, որոնք միացել են բողոքին, պահանջում են բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև հունվարի 20-ը՝ սպառնալով իշխանություններին ցույց տալ «արվեստի իրական ուժը»։