
Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին պատրաստ է վերանայել 10 ուսանողի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումը։
«Մոտ 10 կետ կա, որոնց հիման վրա նրանց կարգավիճակը դադարեցվել է, բայց սա իրավական ընթացակարգի միայն սկիզբն է։ Նրանք բոլոր իրավունքներն ունեն դա բողոքարկելու կա՛մ դատարանում, կա՛մ ինձ մոտ»,- Հանրային հեռարձակողի եթերում ասել է բուհի ռեկտորը։
Մինչ Գիորգի Շալուտաշվիլին եթերում էր, մի խումբ ուսանողներ հեռուստաընկերության շենքի մոտ էին և պահանջում էին իրենց եթեր տրամադրել։ Ուսանողներն ավելի ուշ հայտնեցին, որ հեռուստաընկերությունն ուսանողներին եթեր կհրավիրի ուրբաթ օրը՝ մարտի 14-ին։