10։42 Բեմահարթակին է մոտենում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը։ Ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել
21։40 Ցուցարարները վաղը՝ հունիսի 24-ին, ժամը 14։00-ին ավտոերթ կանցկացնեն՝ Հանրապետության հրապարակից մինչև ներքին գործերի նախարարության շենք։
Հանրահավաքը Թբիլիսիում շարունակվում է
Posted by Aliq Media on Sunday, June 23, 2019
20։58 Հարթակից առաջին անգամ հնչեց, որ պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
20։46 Ցուցարարները պահանջում են չկիրառել ռետինե փամփուշտները, որոնք սովորաբար կիրառում են արջերին վնասազերծելու համար, մինչդեռ դրանք օգտագործվել են մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով էլ 240 մարդ էր վիրավորվել ցույցերի առաջին օրը՝ հունիսի 20-ին։
20։30 Ո՛չ բռնությանը, ո՛չ օլիգարխիային, ո՛չ օկուպացիային վանկարկում են ցույցի մասնակիցները։ Ելույթ ունեցողները նշում են, թե չեն համակերպվում իրենց հասցված վիրավորանքի հետ և կրկնում են իրենց պահանջները։
20։20 Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ հոսքով պայմանավորված փակվեց Ռուսթավելի պողոտան։ Մոբիլիզացվում են նաև մեծ թվով հատուկջոկատայիններ։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կրկին ընթանում է բողոքի ակցիա: Ռուսթավելի պողոտայում մարդիկ գնալով ավելանում են և քիչ անց փողոցը կփակվի: Ցուցարարները ինչպես նախորդ ցույցերի ընթացքում այնպես էլ այսօր պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարակը:
Հաջորդ կարևոր պահանջներից մեկն ընտրական համակարգի փոփոխությունն է, քանի որ ցուցարարների խոսքով մեծամասնական կարգը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, և այն անպայման պետք է փոփոխության ենթարկվի հենց հաջորդ՝ 2020 թվականից՝ դառնալով միայն համամասնական:
Պահանջվում է նաև ազատ արձակել այս օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին։
Հատկանշական է, որ ցույցը վարողները պարբերաբար նշում են դրա ապաքաղաքական լինելը։
Բողոքի ակցիա. օր 4-րդ
Posted by Aliq Media on Sunday, June 23, 2019