
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիան մեկնարկել է, Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով պաստառներով ակտիիստներ են տարածքում:
Ցուցարարների պահանջներին ավելացել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Այս մասին նախօրեին չի խոսվել:
Այսօրվա ակցիային պահանջում են նաև երկու օր առաջվա հավաքին հետևած անկարգությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակել:
Միասնական ընդդիմությունն այսօր այս պահանջով մամուլի ասուլիսի է ներկայացել՝ ձերբակալվածներին անվանելով քաղբանտարկյալներ և ազատության գաղափարների համար պատժվածներ:
Ուղիղ միացում՝
Բողոքի ցույց Թբիլիսիում. օր 3-րդ
Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019
Ցուցարարները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը
Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019