Թանկացավ ծխախոտի ու «այկոս»-ի ակցիզը

Վրաստանի հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում թանկացել է ծխախոտի ու «այկոս»-ի ակցիզը (անուղղակի հարկի տեսակ)։

Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:

Օրենսդրական փոփոխության մասին «Վրացական երազանք»-ի առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր դեկտեմբերի 9-ին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։

«Իշխող թիմը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, բարձրացնել ծխախոտի և «Այկոս»-ի ակցիզային հարկը, որը «Այկոս»-ի համար կկազմի 15 թեթրի, իսկ ծխախոտի համար՝ 20 թեթրի»,- ասել էր Մդինարաձեն։