Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն 3 օր անց խոստովանել է, որ եղել է Իտալիայում: Այս մասին նա խոսել է «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Օրեր առաջ «Մթավարի արխի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունները կադրեր էին հրապարակել, որտեղ երևում էր, որ Արչիլ Թալակվաձեն հանգստանում է Իտալիայի Կոմոյի լճում: Թալակվաձեն, սակայն, տարածած տեսանյութում հերքել էր այդ տեղեկատվությունը:
3 օր անց՝ այսօր արդեն, Թալակվաձեն հերքում է իր հերքումը՝ խոստովանելով, որ իսկապես եղել է Իտալիայում: «Ընտանեկան հարցերով մեկնել եմ Միլան, հաջորդ օրն արդեն աշխատավայրում եմ եղել»,-ասել է նա։