Թալակվաձեն խորհրդարան է ժամանել

Խորհրդարան է ժամանել խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն: Նա ընթացող իրադարձությունների մասին որևէ մեկնաբանություն չի արել:

Որոշ պատգամավորներ ևս արդեն խորհրդարանում են:

Ոստիկանության աշխատակիցները տեղակայված են օրենսդիր մարմնի բոլոր մուտքերի մոտ: Իրավապահների հսկողության միջոցով է, որ օրենսդիրները կարողանում են խորհրդարան մտնել, քանի որ խորհրդարանի բոլոր մուտքերի մոտ հավաքված են ընդդիմության անդամներն ու ցուցարարներ:

Հավելենք՝ Վրաստանի քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են շարունակել ակցիաները և կրկին փորձում են արգելափակել խորհրդարանի մուտքերը:

Հիշեցնենք՝, այսօր լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: