Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ օրենսդրական գործընթացին: Այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարել է բյուրոյի այսօրվա նիստում:
«Ես կցանկանայի դիմել խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, խորհրդարանական ձևաչափերին: Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են ներկայացնել քաղաքական նորմալ ձևաչափով, լիագումար կամ հանձնաժողովների նիստերում», — ասել է խոսնակը:
Նրա խոսքով, խորհրդարանը կշարունակի աշխատել կարևոր որոշումների, այդ թվում և 2020 թվականի բյուջեի նախագծի վրա: «Խորհրդարանն պետք է ընդունի 2020 բյուջեն․ այն բխում է մեր քաղաքացիների, ողջ երկրի շահերից: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք օրենքին առարկելու նրանց իրավունքը: Սա քաղաքականություն է, քաղաքական մի գործընթաց, որտեղ քաղաքական գործիչները պետք է աշխատեն այնպես, որ մյուսները չտուժեն», — ասել է Թալակվաձեն:
Չնայած խորհրդարանի մոտ ընթացող ցույցին, շենքի ներսում արդեն մեկնարկել է իագումար նիստը:
Հավելենք՝ ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ շարունակում են ակցիաները՝ փորձելով կրկին արգելափակել խորհրդարանի մուտքերը:
Հիշեցնենք՝ այսօր լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: