
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-20-ը պաշտոնական առաջին այցով կլինի ԱՄՆ-ում:
Այցի շրջանակներում օրենսդիրի ղեկավարը կմասնակցի ԱՄՆ-ի կոնգրեսի ժողովրդավարական գործընկերության ֆորումին, որտեղ իր ելույթում կխոսի ժողովրդավարության համար պայքարում խորհրդարանականների դերի մասին:
Թալակվաձեն կհանդիպի նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայս, ինչպես նաև կոնգրեսի և սենատի անդամների հետ: