Տղիբուլիում հանքափորները կրկին բողոքում են աշխատանքային վտանգավոր պայմաններից: Այսօ, Ձիձիգուրիի անվան հանքի ավելի քան 200 աշխատակից գործադուլ է սկսել: Նրանք բողոքարկում են Ձիձիգուրիի անվան հանքի վարչակազմի վերացման ու իրենց՝ Մինդելիի հանքի տեղափոխելու դեմ:
Գործադուլ սկսած բանվորների հայտարարությամբ, նոր ներդրողը, որին ներկայացրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, խոստումները չի տվել և չի բարելավել աշխատանքային պայմանները:
«Մեզ տեղափոխում են այս հանքից: Հանքը, որտեղ պետք է տեղափոխվենք, հուսալի չէ: Բոլոր խնդիրները հենց այդ հանքում են լինում սովորաբար: Եթե իջնենք հանք, այլևս դուրս չենք գա: Գործադուլը կշարունակենք այնքան, մինչև մեր պահանջները չբավարարվեն»,- ասել է հանքափորներից Տարիել Գամկղրելիձեն:
2016 թվականից հանքահորի բանվորները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ երկրի իշխանությունների ուշադրությունը փորձում հրավիրել իրենց խնդիրների վրա։ Նրանց պահանջն է հանքավայրում աշխատելու համար անվտանգության պայմաններ ապահովել, բարձրացնել միջին աշխատավարձը, քաղաքը ճանաչել լեռնային գոտի, որպեսզի օգտվեն նախատեսված առավելություններից։